2023 թվականի oգոստոսի 29-ին Հայաստանում Չինաստանի դեսպանության քաղաքական գծով խորհրդական Չըն Մինը հեղինակային հոդված է հրապարակել «News.am» անկախ լրատվական-վերլուծական գործակալությունում «Վճռականորեն հակազդել ԱՄՆ-ի կողմից խրախուսմանը «Թայվանի անկախության» համար հանդես եկող անջատվողական ուժերին և Չինաստանի ներքին գործերին միջամտությանը» թեմայով։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև․
Հայաստանում Չինաստանի դեսպանության քաղաքական գծով խորհրդական Չըն Մինը հայտնել է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգները, ուշադրություն չդարձնելով չին-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր պատկերին, համառորեն կազմակերպել են Թայվանի վարչության ներկայացուցիչների «տարանցիկ ուղևորություններ», քաջալերելով «Թայվանի անկախության» վերաբերյալ կեղծ պնդումների տարածումը, ինչը հանգեցնում է լարվածության սրմանը Թայվանի նեղուցի տարածքում։ Ամերիկյան կողմի այս քայլը «Մեկ Չինաստան» սկզբունքի լուրջ խախտում է, մեծ վնաս է պատճառում Չինաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, և ակնհայտ է դարձնում Չինաստանը պառակտելու նպատակով «Թայվանի անկախության» տարրեր օգտագործելու ձգտումը։
Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի մի մասն է։ Թայվանը հին ժամանակներից պատկանում է Չինաստանին, և այն ունի հստակ պատմական և իրավական հիմք։ Թեև նեղուցի երկու կողմերի միավորությունը դեռ ձեռք չի բերվել, Թայվանի կարգավիճակը որպես Չինաստանի տարածքի մաս մնում է անփոփոխ և ենթակա չէ որևէ փոփոխությունների: Թայվանի նկատմամբ Չինաստանի ինքնիշխանությունը նույնն է և փոխվել չի կարող։
«Մեկ Չինաստան» սկզբունքն ունի պարզ և հստակ իմաստ, այն է՝ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը վերջինիս մի մասն է, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է Չինաստանի ողջ տարածքը։
«Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հանրության ընդհանուր համերաշխությունն և միջազգային հարաբերությունների համընդհանուր ճանաչված հիմնական կարգն է, որը վերահաստատվել է 1971 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձևում, և հանդիսանում է բոլոր երկրների հետ Չինաստանի փոխգործակցության քաղաքական հիմքը: Աշխարհի 182 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Չինաստանի հետ «Մեկ Չինաստան» սկզբունքի հիման վրա, ինչը վկայում է այն մասին, որ «Մեկ Չինաստան» սկզբունքին հավատարիմ մնալը հանրաճանաչ արդարություն, ժողովրդի ձգտում և անհաղթահարելի միտում է։
Այլ պետություններում էթնիկ տարաձայնություններ և պառակտումներ հրահրելը, ինչպես նաև ներքին խառնաշփոթ ստեղծելը ԱՄՆ-ի՝ այլ երկրների ներքին գործերին միջամտության սովորական մեթոդներն են։ Հեգեմոնիստական և «սառը պատերազմի» մտածելակերպի պատճառով Միացյալ Նահանգների որոշ ուժեր Չինաստանը դիտարկում են որպես հիմնական ռազմավարական մրցակից և ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավեր՝ ջանքեր գործադրելով նրան զսպելու և ճնշելու, առաջ քաշելով «Ճնշել Չինաստանին Թայվանի միջոցով» քաղաքականությունը։
ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ փորձում են խաղարկել «Թայվանի խաղաքարտը»՝ Թայվանը օգտագործելով որպես «խամաճիկ»՝ Չինաստանի զարգացումն ու առաջընթացը կանխելու և չին ազգի մեծ վերածննունդը խոչընդոտելու նպատակով։
Նրանք սատարում և աջակցում են ուժերին, որոնք պաշտպանում են «Թայվանի անկախությունը», սաստկացնում են Թայվանի նեղուցի կողմերի միջև դիմակայությունը և լարվածությունը Թայվանի նեղուցում, խաթարում խաղաղությունն ու կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչը ոչ միայն հակասում է ժամանակի միտումներին՝ ուղղված խաղաղության հասնելուն, զարգացմանը նպաստելուն և շահեկան արդյունքներ ձեռք բերելուն, այլ նաև հակասում է միջազգային հանրության ընդհանուր ակնկալիքներին և աշխարհի ժողովուրդների ընդհանուր կամքին։
«Նա, ով արդար է, ստանում է մեծ աջակցություն, իսկ նա, ով արդար չէ, զրկում է իրեն աջակցությունից»։ ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ, հրահրելով խառնաշփոթ Թայվանի խնդրի շուրջ, խախտելով միջազգային արդարադատությունը, դատապարտված են ժողովրդի աջակցությունը չստանալուն և անպայման ձախողվելու են:
Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` 31 տարի առաջ, երկու երկրներն էլ շարունակաբար ամրապնդել են քաղաքական փոխվստահությունը, աջակցել միմյանց իրենց հիմնական շահերը պաշտպանելու գործում և վճռականորեն հանդես եկել միմյանց ներքին գործերին ցանկացած պատրվակով որևէ արտաքին ազդեցության դեմ։
Հայկական կողմը հաստատակամորեն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, դեմ է «Թայվանի անկախության» բոլոր միտումներին, պարտավորվում է պաշտոնական կապեր չպահպանել Թայվանի հետ, աջակցում է երկու ափերի միջև խաղաղ զարգացումը և Չինաստանի կառավարության բոլոր ջանքերը՝ հասնելու ազգային միավորման։
Թայվանի հարցում հայկական կողմի հաստատուն դիրքորոշումը հայ-չինական հարաբերությունների կայուն և առողջ զարգացման քաղաքական հիմքն է, և չինական կողմը դա բարձր է գնահատում։ Ապագայում չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ միասին շարունակել խորացնել համագործակցությունը բազմակողմ միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՇՀԿ-ն, և մշտապես նոր ներդրում ունենալ օրինական իրավունքների և երկու երկրների շահերի պաշտպանության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման, միջազգային արդարադատության խթանման գործում։