Հայաստանում Չինաստանի դեսպանության առևտրատնտեսական գծով խորհրդական Ցայ Չունը հեղինակային հոդված է հրապարակել «News.am» անկախ լրատվական-վերլուծական գործակալությունում «Համատեղ կիսվել զարգացման հնարավորություններով և կերտել հիանալի ապագա» թեմայով։
2023-11-06 21:55

2023 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանում Չինաստանի դեսպանության առևտրատնտեսական գծով խորհրդական Ցայ Չունը հեղինակային հոդված է հրապարակել  «News.am» անկախ լրատվական-վերլուծական գործակալությունում «Համատեղ կիսվել զարգացման հնարավորություններով և կերտել հիանալի ապագա» թեմայով։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև․

Այսօր Շանհայում կայացել է Չինաստանի ներմուծվող ապրանքների 6-րդ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկայումս ցուցահանդեսը հաջողությամբ անց է կացվել հինգ անգամ և դարձել է Չինաստանի զարգացման նոր արխիտեկտոնիկայի կառուցման «պատուհան», բարձր մակարդակի բացության խթանման հարթակ և աշխարհով մեկ տարածված միջազգային հանրային արտադրանք: Սույն ցուցահանդեսի «ընկերների շրջանակը» շարունակում է ընդլայնվել՝ ողջունելով հյուրեր 154 երկրներից, տարածաշրջաններից և միջազգային կազմակերպություններից: Մասնակից երկրներն ընդգրկում են հինգ մայրցամաքներ, 69 երկիր և 3 միջազգային կազմակերպություն մասնակցում են ազգային ցուցահանդեսին։

Չինաստանի ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումը և հնարավորությունների փոխանակումը մասնակից ձեռնարկությունների կոնսենսուսն է: Այս տարի ցուցորդների թիվը գերազանցում է 3400-ը, աշխարհի հինգ հարյուր խոշոր և առաջատար ընկերություններից տվյալ ցուցահանդեսին մասնակցում է 289-ը, ինչը նախորդ տարիների համեմատ գերազանցում է մասնակիցների թվի մակարդակը։ Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 400 նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ և ծառայություններ։ Ցուցահանդեսին հիանալի կերպով կներկայացվեն հայկական որոշ հայտնի ձեռնարկություններ, կոնյակ, գինի, օրգանական մեղր, պահածոյացրած մրգեր և այլ որակյալ ապրանքներ։ Չինաստանի ներմուծման միջազգային ԷՔՍՊՈ-ն ամբողջությամբ արտացոլում է Չինաստանի հնարավորությունների «գունագեղ փայլը»։

Չինաստանի ներմուծվող ապրանքների ցուցահանդեսի աճող գրավչությունը․տարեցտարի մեծանում է Չինաստանի տնտեսական աճի արժեքավոր հնարավորությունների շնորհիվ: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Չինաստանի ներդրումը համաշխարհային տնտեսական աճում վաղուց գերազանցում է 30%-ը։ Ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում Չինաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,2%-ով՝զբաղեցնելով առաջին շարքերը աշխարհի առաջատար տնտեսությունների շարքում։ Սա հիանալի հիմք է ստեղծում այս տարի կանխատեսվող 5%-ի նպատակին հասնելու համար: Եթե հաջողվի հասնել տվյալ նպատակին, ապա  Չինաստանը այս տարի կշարունակի համաշխարհային տնտեսական աճի մեջ ունենալ իր մեկ երրորդ ներդրում:

Չինաստանի ներմուծվող ապրանքների ցուցահանդեսի  աճող գրավչությունը․բխում է Չինաստանի հսկայական շուկայական հնարավորություններից: Չինաստանը հանդիսանում է աշխարհի երկրորդ խոշոր սպառողական շուկան  և ապրանքների առևտուր իրականացնող ամենամեծ երկիրը:Ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում Չինաստանի ապրանքների ներմուծման և արտահանման ծավալը կազմել է 4,41 տրլն ԱՄՆ դոլար,ինչը վկայում է ուժեղ կայունության մասին։ Չինաստանը պահպանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերոջ իր կարգավիճակը։ Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին  երկկողմ առևտուրը գերազանցել է 1,194 մլրդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,88%-ով։ Հայկական կոնյակն ու գինին կարևոր ընտրություն են դարձել Չինաստանի սպառողականշուկայի համար։ Չինական շուկան էլ ավելի հաճախ դառնում է համաշխարհային շուկա, ընդհանուր շուկա, շուկա բոլորի համար։

Չինաստանի ներմուծվող ապրանքների ցուցահանդեսի  աճող գրավչությունը պայմանավորված է Չինաստանի բարձրորակ ներդրումային հնարավորություններով: Չինաստանը վեց տարի անընդմեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) ներգրավմամբ աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում Չինաստանի կողմից օտարերկրյա կապիտալի փաստացի օգտագործումը կազմել է 919,97 մլրդ յուան։ Համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման և համաշխարհային անդրազգային ուղղակի ներդրումների շարունակական անկման ֆոնին օտարերկրյա կապիտալի ներհոսքը Չինաստան չի նվազում, Ֆրանսիայի,  Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների իրական ներդրումները Չինաստանում աճել են 121,7%, 116,9%, 109.2%, 76.9%, 32.6 % համապատասխանաբար: Օտարերկրյա ներդրողները կատարեցին ներդրումներր և հիմնեցին 37814 նոր օտարերկրյա ֆինանսավորվող ձեռնարկություններ Չինաստանում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 32,4%-ով,ինչը լիովին վկայում է Չինաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ անդրազգային  կորպորացիաների երկարաժամկետ լավատեսության մասին:

Որպես փոխանակման կարևոր հարթակ՝ Չինաստանի ներմուծվող ապրանքների ցուցահանդեսը․միշտ առանցքային դեր է խաղում համաշխարհային տնտեսական զարգացման խթանման գործում և հանդիսանում է «պատուհան»,որի միջոցով Չինաստանը կիսում է իր․հուսադրող տնտեսական ներուժն աշխարհի հետ:

Ներկայումս աշխարհը, դարաշրջանը և պատմական իրադարձություններըենթարկվում են աննախադեպ փոփոխությունների: Զարգացման պատասության խնդիրների լուծումը,անվտանգության երկընտրանքի պարզաբանումը և քաղաքակիրթ փոխադարձ ուսուցման ուժեղացումը ժամանակի խնդիրներն են,որոնց առաջ կանգնած է մարդկությունը:

Հանդիսանալով աշխարհի ամենախոշոր զարգացող երկիրը՝ Չինաստանը կաջակցի իրական մուլտիլատերալիզմ, կպաշտպանի բաց և թափանցիկ գործընկեր լինելու․ոգին,ակտիվորեն կկիսվի զարգացման ոլորտի գիտելիքներով և փորձով, համատեղ կիրականացնի գլոբալ զարգացման նախաձեռնություններ բոլոր երկրների հետ և համատեղ կկառուցի գլոբալ զարգացման համայնք:

Նոր դարաշրջանում՝ զարգացման նոր փուլում, Չինաստանը կամրապնդի «Մեկ գոտի,մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ բարձրորակ կառուցման ութ գործողությունների ռազմավարական համընկնումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ։ Մենք կընդլայնենք համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անխափան առևտրը, ենթակառուցվածքային կապը, կապիտալի ազատ տեղաշարժը և ժողովուրդների միջև կսպի ամրապնդումը` նպատակ ունենալով նպաստել երկկողմ տնտեսական համագործակցության կայուն և բազմազան զարգացմանը, ինչպես նաև զարգացման հնարավորությունների փոխանակմանը և բարենպաստ ապագայի ստեղծմանը: