Онлайн-фотовыставка, посвященная 30-летию установления дипломатических отношений между Китаем и Арменией
2022-04-25 14:46

1992 թվականի հուլիսին Հայաստանում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ճան Յաննիենը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

1996 թվականի մայիսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Չինաստան։ ՉԺՀ նախագահ Ցզյան Ցզեմինը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

1998 թվականի օգոստոսին Հայաստանում ՉԺՀ դեսպան Յան Քըրոնը կարի մեքենաներ է նվիրել Հայաստանում բնակվող անապահով ընտանիքներին։

2003 թվականի ապրիլին ՉԺՀ փոխարտգործնախարար Լյո Կուչանն այցելել է Հայաստան և հանդիպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

2004 թվականի ապրիլին Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց և արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուին այցելել է Հայաստան և հանդիպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

2004 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Չինաստան: ՉԺՀ նախագահ Հու Ծինթաոի կողմից տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի դիմավորման արարողությունը

2004 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Չինաստան։

2004 թվականի հոկտեմբերին ՉԺՀ արտգործնախարար Լի Ճաոսինն այցելել է Հայաստան և հանդիպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

2005 թվականի մարտին Հայաստանում անցկացվել է «Չինաստանի մշակույթի օրեր»։

2010 թվականի մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի Սուճոու քաղաք։

2010 թվականի հունիսին ՉԺՀ առևտրի փոխնախարար Ֆու Ծըինի գլխավորությամբ Չինաստանի կառավարության տնտեսական և առևտրային պատվիրակությունն այցելել է Հայաստան, որի ընթացքում երկու կողմերը ստորագրել են տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր:

2011 թվականի փետրվարին ՉԺՀ արտգործնախարար Յան Ծիեչըն այցելել է Հայաստան և բանակցություններ վարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

2011 թվականի ապրիլին Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Ճանչունը այցելել է Հայաստան։

2012 թվականի մարտ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած ավտոբուսները Երևանի Հանրապետության հրապարակում

2015 թվականի մարտին նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ "Բոաո 2015 ասիական ամենամյա համաժողով"-ին մասնակցելու ժամանակ:

2015 թվականի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հյուրընկալվել է Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոց

2015 թվականի հունիսին ՉԺՀ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Չըն Չանճըն այցելել է Հայաստան և հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ 

2015 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրամյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական ֆորումին: ՉԺՀ վաարչապետ Լի Քըցյանը հանդիպել է Հովիկ Աբրամյանի հետ

2016 թվականի փետրվարին Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Էրլունը ներկա է գտնվել Չեխովի անվան թիվ 55 դպրոցում Կոնֆուցիուսի դասարանի բացման արարողությանը։

2016 թվականի մայիսին փոխվարչապետ Չժան Գաոլին այցելել է Հայաստան։

2016 թվականի հունիսին տեղի է ունեցել «China Sinohydro Corporation Hydropower Construction Group»-ի կողմից Հայաստանում իրականացվող «Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու» նախագծի երրորդ փուլի շինարարության արարողությունը։ 

2017 թվականի հունվարին Հայաստանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Մետաքսի ճանապարհ, ծաղիկների լեզուն» թատերական երեկոն։

2017 թվականի մարտին Հայաստանում տեղի է ունեցել  «Դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-չինարեն և ռուսերեն-չինարեն բառարան»-ի շնորհանդեսը։

2017 թվականին տեղի է ունեցել ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի «Սովորիր մարտարվեստներ ինձ հետ» ձմեռային ճամբարը:

2017 թվականի օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքի արարողությունը։

2017 թվականի սեպտեմբերին Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեիգուանն այցելել է Հայաստան և բանակցություններ վարել ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ։

2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում Չինաստանի դեսպանատունը ֆինանսավորել է Գյումրի քաղաքի մանկապարտեզներից մեկի վերանորոգումը։

2018 թվականի մարտ՝ «Չինարեն լեզվի շաբաթ» Հայաստանում

2018 թվականի օգոստոսին տեղի է ունեցել հայ-չինական բարեկամության դպրոցի բացման արարողությունը:

2018 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերած չինական բուժօգնության մեքենաների փոխանցման արարողությունը

2019 թվականի մարտին ԵՊԼՀ-ում անց են կացվել վայելչագրության դասընթացներ։

2019 թվականի ապրիլին ՉԺՀ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շեն Յուեյուեն այցելել է Հայաստան։

2019 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին: Նախագահ Սի Ծինփինը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 2019 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին: Վարչապետ Լի Քեցյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

2019 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին

2019 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հանդիպում է ունեցել ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ի-ի հետ։

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել չին-հայկական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողի 10-րդ նիստը։

2019 թվականի նոյեմբերին Հայաստանը մասնակցել է Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին

2020 թվականի փետրվարին Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հայկական հեքիաթների բեմադրությունը չինարենով

2020 թ-ի փետրվարին մի խումբ հանրահայտ հայ նկարիչներ ստեղծել են կտավ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանին բարոյական աջակցություն ցուցաբերելու և չին ժողովրդին իրենց աղոթքները ուղղելու համար

2020 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Չինաստանի ազգային տոնից առաջ այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան նոր շենք

2021 թվականի մայիսին Երևան է հասել չինական պատվաստանյութը:

2021 թվականի մայիսին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յունը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստորագրել են Հայաստանին՝ նոր պատվաստանյութի նվիրաբերման փոխանցման ակտը:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն՝ շնորհավորելու Չինաստանի Ազգային տոնը։


2021 թ. նոյեմբերին տեղի է ունեցել Հայաստանի հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի իրականացման համար ՉԺՀ կառավարության անհատույց օգնության ՉԺՀ և ՀՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին ստորագրման արարողությունը։

2021 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ երթևեկեցին չինական մակնիշի ավտոբուսով։

2021 թվականի դեկտեմբերին հայկական «Հայ փոստ»-ը կազմակերպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման հատուկ արարողություն:

2022 թվականի ապրիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան նոր շենք։

2022 թվականի ապրիլին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնը բանակցություններ է վարել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։